Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Ադենոիդների պատճառով առաջացած հիվանդություններ

Ադենոիդների պատճառով առաջացած հիվանդություններ

Ադենոիդների պատճառով առաջացած հիվանդությունները գարնան այս ամիսներին սրանում են: Ադենոիդներն իրենցից ներկայացնում են լիմֆոիդ հյուսվածքի առաջացում, որի հիմքը քիթըմպանային նշիկներն են: Այդ հյուսվածքը կոկորդի սովորական զննման ժամանակ չի երեւում, քանի որ այն շատ խորն է:

 

Ադենոիդային գոյացությունները տարածված են 1-13 տարեկան երեխաների մոտ, հատկապես` հիվանդությունը հանդիպում է 3-7 տարեկանների շրջանում:

 

Տարբերում են ադենոիդների 3 աստիճան:

 

Առաջին աստիճանի դեպքում երեխան ոչ քնած ժամանակ շնչում է հանգիստ, իսկ գիշերը քնած ժամանակ, երբ դրանք հորիզոնական դիրք են ընդունում, շնչառությունը դժվարանում է:

 

Երկրորդ աստիճանի դեպքում երեխաները հաճախ խռմփացնում են, իսկ երրորդի ժամանակ` քթով շնչելն ընդհանրապես անհնար է դառնում: Հիվանդության սկզբնական նախանշաններն են շնչառության խցանումն ու քթից հաճախակի արտադրությունը: Դժվար շնչառության պատճառով երեխաները քնում են բաց բերանով, խռմփացնում են, ինչի հետեւանքով խանգարվում է քունը: Ոչ լիարժեք քնի արդյունքում երեխաների մոտ զգացվում է հոգնածություն, թուլություն, հիշողության վատացում, դպրոցականների մոտ ընկնում է ինֆորմացիա ընկալելու հատկությունը: Թուլանում է լսողությունը, սկսում է փոխվել երեխայի ձայնը:

 

Ադենոիդներ լինելու ախտանիշներից մեկն անընդհատ կրկնվող գլխացավերն են: Նկատվում է դեմքի մկանների ձգում` լարինգոսպազմ: Երկարատեւ, ոչ բնական ճանապարհով շնչառությունը` բերանով շնչելը, հանգեցնում է շնչառական որոշ մկանների ատրոֆիայի, կարող է առաջանալ շնչահեղձուկ, հազ:

 

Ծնողներին հաճախ անհանգստացնում է ինչպես վիրահատական միջամտություն անցկացնելու անխուսափելիությունը, այնպես էլ դրա հետ առաջ եկող տարբեր խնդիրները` վիրահատության ժամանակ կատարվող ցավազրկում եւ այլն: Պետք է նկատել, որ բժշկի կողմից անհրաժեշտ ցուցում լինելու դեպքում, վիրահատական միջամտությունը չպետք է հետաձգել:

 

Այսօր, բացի վիրահատական միջամտությունից, չկան անհրաժեշտ դեղահաբեր, կաթիլներ կամ բուժական պրոցեդուրաներ, որոնք կազատեն երեխային ադենոիդների պատճառած անհանգստությունից, քանի որ ադենոիդներն անատոմիական գոյացություն են, եւ ոչ թե` այտուց է կամ հեղուկի գոյացություն, որ ինչ-որ բուժման ընթացքում կարող է ներծծվել:

 

Այլ բան է, եթե խոսքը ադենոիդային հյուսվածքի քրոնիկական բորբոքման մասին է, որը բժշկության մեջ անվանում են ադենոիդիտ: Վիրահատությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ադենոիդիտի բուժման բոլոր միջոցներն անարդյունք են եղել:

 

Ծնողներին շատ հուզող հարցերից մեկն էլ այն է, որ ադենոիդները հեռացնելուց հետո նորից կարող են առաջանալ: Ցավոք սրտի, նման դեպքեր հաճախ են լինում: Դրա պատճառները կարող են լինել մի քանիսը: Ամենագլխավորը անցկացված վիրահատության որակն է: Այսինքն, եթե վիրահատող բժիշկն ադենոիդային հյուսվածքն ամբողջովին չի հեռացրել, եւ մնացել է անգամ աննշան մի փոքրիկ մաս, ապա հետագայում այդ հյուսվածքն անպայման հիմք կհանդիսանա նոր ադենոիդների առաջացման համար:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ